Մաթեմատիկայի քննության գնահատականներն արդեն հասանելի են. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է


Մաթեմատիկայի քննության գնահատականներն արդեն հասանելի են. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

  • 10-07-2020 13:24:22   | Հայաստան  |  Հասարակություն

Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում, իսկ բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00-ն:
 
«Գնահատման և թեստավորման կենտրոնը ներողություն է խնդրում հուլիսի 6-ին մաթեմատիկայի միասնական քննություն հանձնած դիմորդներից ու նրանց ծնողներից՝ պատճառված անհանգստության համար, և տեղեկացնում, որ գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում: Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել. ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն»,-տեղեկացնում են ԳԹԿ-ից:
 
Միաժամանակ հայտնել են, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00­-ն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play