ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած տնտեսավարողների գործունեությունը

10-07-2020 17:46:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի որոշմամբ կասեցվել  է  երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն: 
 
Այսօր  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների
կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի  Ազատության պողոտայի վրա գտնվող Նոր Զովք  խանութը: Վերջիններս չեն պահպանել   պարետի  24 ժամով կասեցման որոշումը և շարունակել էին աշխատել:
 
48 ժամով կրկնակի կասեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գործող հրուշակեղենի արտադրամասը , որտեղ ՍԱՏՄ տեսուչները արձանագրել էին մի շարք խախտումներ՝ դիմակի բացակայություն, գրանցամատյանների, աղբամանների  բացայկայություն,ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ :
 
ՍԱՏՄ տեսուչները  հանրապետությունում շարունակում են ուժեղացված ստուգայցերն  ու մշտադիտարկումները :
Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 428 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար