ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզ

11-07-2020 10:55:52   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց կատարեց Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվեց ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը:
 


Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվեցին առկա խնդիրները և
տրվեցին համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 504 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար