Ռուսաստանում կորոնավիրուսի 6 611 նոր դեպք է հաստատվել. Shantnews.am


Ռուսաստանում կորոնավիրուսի 6 611 նոր դեպք է հաստատվել. Shantnews.am

  • 11-07-2020 14:45:42   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հաստատվել է 6 611 նոր դեպք: Վարակակիրների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ 678, Սանկտ-Պետերբուրգում 296 դեպք է հաստատվել: Օրվա ընթացքում ապաքինվել է 8 379 վարակակիր և մահացել 188-ը, այդպիսով՝ ընդհանուր մահերի թիվը Ռուսաստանում դարձել է 11.205:
 
Նախորդ օրը օպերատիվ շտաբը նաև տեղեկություն է տրամադրել, թե որ տարածքներում վարակի տարածումն ինչ արագություն ունի: Այդպիսով, Մոսկվայում, Մոսկովյան շրջանում և Չեչնիայում վարակի տարածման տեմպը կազմում է 0,3%:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը