ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից



13-07-2020 17:01:21   | Հայաստան  |  Հասարակություն
Հանգստյան օրերին մարզարը սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզկենտրոններում և հանրապետության տարբեր ավտոճանապարհներին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։
 


«Ուժեղացված ծառայությունների արդյունքում տարբեր խախտումների փաստերով կազմվել է ավելի քան 2500 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 119 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ  96 վարորդ, որոնցից 22-ը զրկվել են վարորդական
իրավունքից։ Մեկ անձ էլ զրկվել է վարելու իրավունքից՝ ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին չենթարկվելու և փախուստի դիմելու համար։ Բացի այդ, հայտնաբերվել է նաև առանց ապպա պայմանագրի՝ 23, թաղանթապատված դիմապակիով՝ 40, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել նաև այն վարորդների մեքենաները, որոնք միտումնավոր խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 294 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար