ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ են արձանագրվել տաքսու վարորդների մոտ

13-07-2020 17:28:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետհամատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի ամբողջ տարածքում:
 


«Մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ:
 
Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Գորիս, Սիսիան քաղաքներում, միջմարզային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում իրավախախտումներ չեն արձանագրվել, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ վերահսկողությանարդյունքում հայտնաբերվել են վարորդներ, որոնք
չեն կրել դիմակներ։
 
Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
 
Միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների  վերաբերյալ ՏՄ մասնագետները տեղում տվել են նախազգուշացումներ ևթերություններն անհապաղ շտկելու ցուցումներ։
 
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, նրանց տրվել են իրազեկող թերթիկներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով:
 
ՔՏՀԱՏՄ-ն ՀՀ ամբողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար