ՍԱՏՄ խստացված ստուգայցերի թիրախում Սյունիքի մարզի տնտեսավարողներն են


ՍԱՏՄ խստացված ստուգայցերի թիրախում Սյունիքի մարզի տնտեսավարողներն են

  • 13-07-2020 17:33:12   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր աշխատանքների կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված հատվածը հուլիսի 13-ին սկսել է Սյունիքի մարզի սննդի շղթայի կազմակերպությունների խստացված ստուգայցերով: 
 
«Գորիս և Սիսիան քաղաքներում անցկացված մշտադիտարկման ու կրկնայցերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչները խանութներում և հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերի խախտումներ, որոնք առավել շատ արձանագրվել են Գորիսում. ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացված չեն եղել, տեսանելի վայրում փակցված չեն եղել իրազեկման թերթիկները, դրամարկղերի մոտ բացակայել են գծանշումները, արձանագրվել են մարդկանց կուտակումներ, տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել սոցիալական հեռավորություն, մի քանի օբյեկտներում բացակայել են փակ աղբամանները օգտագործված ձեռնոցների և դիմակների համար:
 
Սիսիանում դիտարկված կազմակերպություններից միայն մեկն է թերացել իր պարտականություններում. խանութի տեսանելի վայրում փակցված չեն եղել իրազեկման թերթիկները, նկատվել են մարդկանց կուտակումներ:
 
Արձանագրված խախտումների հիմքով՝ մի շարք տնտեսավարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին, կարգազանցների նկատմամբ կկայացվի 24-ժամյա կասեցման որոշում:
 
Այդուհանդերձ, ՍԱՏՄ տեսուչների կողմից առանց ընդմիջումների իրականացվող վերահսկողական աշխատանքները հանրապետության ողջ տարածքում  փաստում են արձանագրվող խախտումների կայուն նվազման միտումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն