Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ

13-07-2020 18:14:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ: 
 


Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է
կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ազգային պատկերասրահի գործունեությամբ և կարևորել արվեստասերների հետ մշտական կապը:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ազգային պատկերասրահի ծրագրերին: Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով պատկերասրահի արդիականացման ռազմավարությանը, դրա իրականացման հետ կապված հարցերին:
 
Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական հարուստ մշակույթն առավել ընդգրկուն և ժամանակակից եղանակներով ներկայացնելու կարևորությունը և նշել, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել: Անդրադարձ է եղել նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային պատկերասրահի համագործակցության հնարավորությանը՝ նախագահական նստավայրի տարածքում համատեղ մշակութային միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպմանը:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 304 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար