Ավելի քան 127 մլն դրամ արժողությամբ կապիտալ շինարարական աշխատանքներ Կոտայքի մարզային ենթակայության դպրոցներում

13-07-2020 18:26:55   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Այն, որ այս տարի ամենատարբեր ծրագրերով Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ, ինչ խոսք, ոգևորում է և Կոտայքի մարզային իշխանություններին պարտավորեցնում անելու առավելագունը`մեր աշակերտների կրթության իրավունքի իրացման համար ավելի բարեկեցիկ և նպաստավոր միջավայր ապահովելու տեսանկյունից:
 


Պետք է նշենք, որ այս ամենին և նաև համավարակով պայմանավորված` մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությանը զուգահեռ, մարզային ենթակայության դպրոցներում տարեսկզբից մինչ այսօր իրականացվել և ընթացքի մեջ են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ, որոնք իրենց ծավալով և բյուջեով ավելի են, քան նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ծավալը:
 
Այսպես, եթե 2019 թվականին
մարզային ենթակայության դպրոցներում ավելի քան 116 մլն դրամ արժողությամբ կապիտալ շինարարական աշխատանքներ են իրականացվել (գերակշռող մասը դպրոցների սեփական խնայողությունների հաշվին. աշխատանքներ են կատարվել նաև ստացված դրամաշնորհներից), ապա միայն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, մարզային ենթակայության շուրջ 40 դպրոցներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն իրենց ծավալով և բյուջեով արդեն իսկ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:
 
Այսպես, 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմամբ, մարզային ենթակայության դպրոցներում արդեն ավելի քան 127 մլն դրամ արժողությամբ կապիտալ շինարարական աշխատանքներ են մեկնարկել` այդ թվում վերանորոգվել են դպրոցների դասասենյակներ, համակարգչային սենյակներ, միջանցքներ, հին պատուհանները փոխարինվել են նորերով, փոխվել են հատակները, ջրագծերը, կատարվել և ընթացքի մեջ են վերանորոգման և բարեկարգման այլ աշխատանքներ ևս:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 314 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար