1-ին զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքները

13-07-2020 18:10:38   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հուլիսի 10-ին 1-ին զորամիավորումում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. 2-րդ եռամսյակում իրականացված աշխատանքները։
 
Զորամիավորման հրամանատարի
տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի մասին, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման տարբերակներ:
 
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը խրախուսել է լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար