1-ին զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքները


1-ին զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքները

  • 13-07-2020 18:10:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հուլիսի 10-ին 1-ին զորամիավորումում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. 2-րդ եռամսյակում իրականացված աշխատանքները։
 
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի մասին, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման տարբերակներ:
 
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը խրախուսել է լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն