ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել հանդարտեցնել վիճակը հայ-ադրբեջանական սահմանին


ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել հանդարտեցնել վիճակը հայ-ադրբեջանական սահմանին

  • 14-07-2020 10:20:10   |   |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարություն է տարածել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգությամբ, ներառյալ ծանր սպառազինության կիրառմամբ, որը, ըստ տեղեկությունների, զոհերի է հանգեցրել։
 
Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ վերջ դնել կռիվներին և քայլեր ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից։
Գլխավոր քարտուղարը նաև աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն