Հանրապետությունում հաստատված կորոնավիրուսի 339 նոր և 864 առողջացած դեպք. կորոնավիրուսից Հայաստանում 8 նոր մահ է գրանցվել.ԱՆ
14-07-2020 11:13:44 | Հայաստան | Հասարակություն
Հուլիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32.490 դեպք, որից 20.729-ը՝ առողջացած, 581-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136.802 թեստավորում:
Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է: