Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

  • 14-07-2020 13:15:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
 
ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուղերձում նշված է. 
 
 
«Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանուել. 
 
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարե­կամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակ­ցությամբ։ 
 
Ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում դրվեցին մարդու իրա­վունքների, քաղաքացիների իրավահավասարության և լուսավորության քաղաքա­կրթական արժեքները։ 
 
Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը, ինչը հիմնվում է հայ-ֆրանսիական պատմական ու մշակութային բազմադարյա կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Այսօր, երբ աշխարհը դարձել է անկանխատեսելի և մարտահրավերներով լի, մենք վերահաստատում ենք մեր լիարժեք պատրաստակամությունը՝ շարունակելու ընդլայնել ու խորացնել Հայաստանի ու Ֆրանսիայի մի­ջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակ­ներում։ 
 
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնոր­դական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման առհավատչյա։
 
Սիրով սպասում եմ առաջիկայում հյուրընկալելու Ձեզ Հայաստանում պե­տա­կան այցով։ 
 
Կրկին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու անսպառ եռանդ, իսկ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և նոր նվաճումներ: 
 
Ջերմորեն՝ Նիկոլ Փաշինյան»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն