ՀՀ ՊՆ-ն հայտնել է հայկական կողմից երկու զոհերի մասին
14-07-2020 14:54:21 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունների ընթացքում վերը նշված սպաները հայկական կողմի առաջին զոհերն են, հայտնի է նաեւ 5 վիրավորի մասին: