Ոստիկանությունը ԶԼՄ-ներին հորդորում է չմտնել մարտական տարածքներ, սահմանամերձ բնակավայրեր և ուղիղ եթերներ չանել


Ոստիկանությունը ԶԼՄ-ներին հորդորում է չմտնել մարտական տարածքներ, սահմանամերձ բնակավայրեր և ուղիղ եթերներ չանել

  • 14-07-2020 15:30:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց: Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու մեր տարածքում ընթացող գործողությունները և միանշանակ կարող են վտանգել հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը:
 
Լրատվամիջոցներին ոստիկանությունը կրկին կոչ է անում այս պայմաններում ցուցաբերել անհրաժեշտ պատասխանատվություն, ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց: 
 
Բոլոր սահմանամերձ բնակավայրերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական հենակետեր:
 
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն