ԱԱԾ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին


ԱԱԾ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին

  • 15-07-2020 13:28:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից։
 
 ԱԱԾ-ն կոչ է անում տեղի չտալ սադրանքներին և խուճապային տրամադրության ձևավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից:
 
«Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու միանշանակ կերպով ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն