Տավուշում զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են


Տավուշում զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են

  • 15-07-2020 14:15:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդություններն ու ստորագրել է Տավուշի սահմանին հակառակորդի կրակից զոհված 4 զինծառայողների պարգեւատրման հրամանագրերը:
 
Համապատասխան հրամանագրերում ասվում է.
 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի ԷԼԲԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով:
 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաս¬տանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն