Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ.ՀԺ


Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ.ՀԺ

  • 15-07-2020 15:15:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը:
 
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել հուլիսի 9-ին:
 
 
Մինասյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:
 
Մայիսի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումը, սակայն, մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել էր՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Մինչ դրա նոր քննությունը ՊԵԿ-ը Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը նոր տվյալների հիման վրա լրացրել էր, եւ կալանավորման երկրորդ միջնորդությունը ներկայացրել դատարան: Վերջինս մերժվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի կողմից: Դատախազության բողոքը դատարանի այս վերջին որոշման դեմ է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play