«Հեռակա քվեարկելու հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները». Արարատ Միրզոյան


«Հեռակա քվեարկելու հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները». Արարատ Միրզոյան

  • 15-07-2020 15:39:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Այս պայմաններում, ես կարծում եմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքում արվող փոփոխությունը պետք է առավելագույնս հստակ լինի, չարաշահումների տեղ չտա»,- արտահերթ նիստում, «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով նախագիծը ներկայացնող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
 
Նրա խոսքով՝ այս նախագծի նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱԺ աշխատանքը կաթվածահար չանելն է, իսկ հեռակա քվեարկելու հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները:
 
Վ. Հովակիմյանը չարաշահումների մասով նկատեց. «Եթե պատգամավորները պետք է այդ հնարավորությունից օգտվեն ի չարս, դա մեղմ ասած, մեր պետության ողբերգությունը կարող է դառնալ: Եթե կլինեն այդպիսի երևույթներ, հանրությունը դրանք պետք է տեսնի»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն