ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշել է Մետալուրգի օրը


ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշել է Մետալուրգի օրը

  • 17-07-2020 11:46:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետաղալուրգի օրը ձեռնարկության ողջ գործունեության ընթացքում կես տարվա լավագույն ցուցանիշերով: Գերակատարված են արտադրության և պատրաստի արտադրանքի բեռնման վեցամսվա ծրագրերը:
 
«Արտադրության կայունության ապահովման և արդյունավետության բարձրացման շնորհիվ մենք հասանք փայլաթիթեղի թողարկման ծավալների աճին՝ ինչպես կշռով, այնպես էլ լայնքով: Աճել է արտադրանքի որակը, իրագործված են առաջնահերթ բնապահպանական նախագծերը ջրային և օդային միջավայրերի պահպանման ուղղություններով», - հայտարարեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:
 
Մասնագիտական տոնի առիթով գործարանի աշխատակիցների մի մեծ խումբ արժանացել է ոլորտային և գերատեսչական պարգևների:
 
Մետալուրգիայի զարգացման գործում ներդրման համար գլխավոր մեխանիկ Նարեկ Ղազարյանին, փաթաթող Գերասիմ Մարտիրոսյանին և ավագ պահեստավորող Ռուզաննա Գրիգորյանին հանձնվեցին լեռնագործների և մետալուրգներ հանրապետական արհմիության մեդալներ:
 
ՌՈՒՍԱԼ ընկերության պատվոգրերով պարգևատրվեցին  պլանադիսպետչերական բաժնի ղեկավար Ալեքսանդր Բաղդասարյանը, վարպետ Արթուր Կարապետյանը և հաշվապահ Վահագն Ջիլավյանը:
 
Տասնյակից ավելի փայլաթիթեղագլանողներ խրախուսանքի արժանացան լեռնագործների և մետալուրգների հանրապետական արհկոմի, ՌՈՒՍԱԼ-ի ոլորտային դիվիզիոնի և ԱՐՄԵՆԱԼ գործարանի կողմից:
 
Մետալուրգի օրվա առիթով ամփոփվեցին «Տարվա բարելավում» և «ՌՈՒՍԱԼ-ի պրոֆեսիոնալները» մրցույթների արդյունքները: Հաղթողներն արժանացան դիպլոմների և դրամական պարգևների:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play