«Այսպիսի հակահայկական բանաձև երբեք չի եղել ԱՄՆ Կոնգրեսում». Սուրեն Սարգսյան
21-07-2020 13:39:10 | ԱՄՆ | Քաղաքական
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատմության ամենահակահայկական բանաձևը ԱՄՆ կոնգրեսում
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում, այսպիսի խայտառակ ձևակերպմամբ.
«...պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.
1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:
2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր:
Այսպիսի հակահայկական բանաձևի երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաև Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաև այլ, այդ թվում նաև միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»: