Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է իրենց խնդիրներն ու աջակցության ձևաչափը


Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է իրենց խնդիրներն ու աջակցության ձևաչափը

  • 23-07-2020 16:25:41   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:
 
Քննարկման հիմանական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա  խնդիրները  և աջակցության հնարավոր մեխանիզմերի վերհանումը՝  ամփոփելով նաև նախորդ հանդիպումների արդյունքները: 
 
Նախարարը տնտեսվարողներին է ներկայացրել  Կառավարությունում  հարցի շուրջ քննարկումների ընթացքը, ներկայումս սեղանին գտնվող աջակցության գործիքների մի քանի սցենար՝ համապատասխան չափանիշներով և մեխանիզմներով: Նախարարն առաջարկել է քննարկել, թե ներկայացվածներից որոնք են ավելի նպատակահարմար և թիրախային զբոսաշրջության ոլորտին հասցված վնասները մեղմելու տեսանկյունից: 
 
Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝  կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ և  զբոսաշրջային ուղևորափոխադրումներ ենթաոլորտներից: 
Ոլորտի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել հնչած առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև ճշտող հարցեր ուղղել  նախարարին այդ առաջարկների շուրջ:  
Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ  ենթաոլորտների խնդիրներն առանձին ձևաչափով քննարկելու վերաբերյալ: 
Նշենք, որ նախօրեին Էկոնոմիկայի նախարարը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել  հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ ոլորտում ծառացած խնդիրները և համատեղ ջանքերով գտնելու հնարավոր լուծումներ: 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն