«Թուրքիան գնում է այն ճանապարհով, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի Թուրքիայի տարածքի մեջ»․ Կարեն Հովհաննիսյան


«Թուրքիան գնում է այն ճանապարհով, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի Թուրքիայի տարածքի մեջ»․ Կարեն Հովհաննիսյան

  • 29-07-2020 10:07:52   | Թուրքիա  |  Քաղաքական

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Թուրքիան Նախիջևանը դարձրել է մի մեծ ռազմաբազա։ Այստեղ կառուցվել է 398 մահճակալով ռազմական հոսպիտալ, որի ֆինանսավորման մի մասը հենց Թուրքիան է իրականացրել։ Թուրքիան գնում է այն ճանապարհով, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի Թուրքիայի տարածքի մեջ։ Ամեն գնով Ալիևը դեռ փորձում է պահպանել Նախիջևանի պատկանելիության հարցը, սակայն կարծում եմ, որ դա Ադրբեջանի ցանկացած իշխանության կհաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ Նախիջևանի ԻՀ և ՀՀ-ի սահմանների ճշգրտման խնդիր կա։
Այստեղ Ադրբեջանին ձեռնտու է, որ նախիջևանյան հատվածում մշտապես լինի լարվածություն և կրակող, բայց ոչ լայնածավալ, քանի որ այդ դեպքում կրկին Թուրքիան կարող է դառնալ դերակատար և Նախիջևանն ընդմիշտ կորցնի Ադրբեջանը»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play