Եթե սեպտեմբերի 11-ը ապահովեր ցանկալին, ապա՝ կորոնավիրուսը չէր քաղաքականացվի. Հակոբ Սանասարյան


Եթե սեպտեմբերի 11-ը ապահովեր ցանկալին, ապա՝ կորոնավիրուսը չէր քաղաքականացվի. Հակոբ Սանասարյան

  • 29-07-2020 18:54:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Ժամանակին շատերը այն մտավախությունը ունեին, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարող է հարմար
 
առիթ լինի՝  համաշխարհային կառավարություն ստեղծելու, կամ արդեն գոյություն ունեցող սիոնական գաղտնի կառավարությունը լեգալացնելու համար, իբր աշխարհում ահաբեկչության դեմ պայքարը համակարգելու նպատակով: Այժմ էլ վախ կա, որ նման կառավարություն ստեղծելու-լեգալացնելու պատրվակ կարող է ծառայել կորոնավիրուսային պանդեմիա կոչվածը: 
Երկու դեպքում էլ աշխարհի պետություններն արձագանքեցին, ինչպես երկաթի խարտվածքը մագնիսի դաշտում... Եվ դա պատահական չէ, քանի որ միջազգային տեռորիզմը և կորոնավիրուսյան պանդեմիան հայտարարել է այնպիսի մի հեղինակավոր կառույց, ինչպիսին Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) է: Վերջին տասնամյակների գործընթացները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի նպատակները շատ և շատ հարցերում համահունչ է սիոնիզմի գաղափարներին: Օրինակ, սիոնիզմը իր նպատակին հասնելու համար ձգտում է՝ աղքատացնել և վերացնել ազգային պետություններին, դժբախտաբար, նույն քաղաքականությունն է վարում նաև ՄԱԿ-ը: 
Սեպտեմբերյան ահաբեկչությունը միջազգային հռչակվելուց անմիջապես հետո,  աշխարհի բոլոր երկրներում,  ցանկացած միջոցառում սկսվում էր այդ ահաբեկչությունը դատապարտող և նրա դեմ պայքարի կոչերով: 
Նյու-Յորքյան երկնաքերերի կործանումից հետո, Պենտագոն ուղարկված նամակների մեջ հայտնաբերված սիբիրախտի հարուցիչները, ինչ-որ տեղ ռումբի պայթյունը, նոստրադամուսյան գիտակներ կոչվածների այն հայտարարությունը, թե հայտածվել է ենթադրյալ գլխավոր ահաբեկչի անվան առաջին տառը, լարվածությունը առավել շիկացրին... Զարմանալիորեն, այս սադրիչ գործողությունների իրական կատարողները չբացահայտվեցին, իսկ եթե բացահայտվել են, ապա՝ հասարակության համար դեռևս մնացել են անհասանելի:  
Ճիշտ է, մինչ օրս, ինքնաթիռների ուղևորների կոշիկներն ու գոտիները հանել են տալիս և դրա հետ մեկտեղ՝ նվաստացուցիչ այլ պարտադրանքներ, սակայն բարեբախտաբար, սպասվելիք աղետը՝ համաշխարհային կառավարության հռչակում-լեգալացումը չիրականացավ: Հասկանալի է, ահաբեկչության գաղափարը եռուն պահելու համար՝ աշխարհով մեկ պիտի լիներ ահաբեկչությունների անվերջանալի շարան, միլիոնավոր կատարողներ, անասելի քանակությամբ զենք ու զինամթերք, սպանվածներ... 
Այլ է պատկերը կորոնավիրուսի պարագայում: Այս դեպքում, շատ հեշտ է մարդուն սարսափի դաշտում պահել և նրա համար ստեղծել անորոշության ու անհուսության մթնոլորտ, քանի որ մարդը գործ ունի աներևույթ-անտեսանելի մի բանի հետ, որից սպասվող սպառնալիքի ու դրանից պաշտպանվելու հարցում նա անօգնական մի թիրախ է և հարցը ինքնուրույն գնահատելու և սեփական կարծիք ձևավորելու հնարավորությունից զուրկ:  Բնականաբար այս պարագայում, մարդը պետք է ապավինի միայն մասնագետների խորհուրդներին ու կատարի նրանց ցուցումները: Այսինքն, ահաբեկչությունը մարդու մոտ խնդրի վերաբերյալ սեփական համոզմունքը ձևավորվում է կատարվածի ու տեսածի արդյունքում, իսկ կորոնավիրուսի դեպքում, նրա մեջ համոզմունք ձևավորողներն են մասնագետները (որոնց մեջ լինում են ինչպես բարեխիղճ, այնպես էլ շահ ու ինչ-ինչ նպատակ հետապնդողներ) և գլխավորապես, տեղեկատվությունը, որի արդարամտության և գլոբալ առումով, սիոնիզմի ազդեցության տակ գտնվելը հավանաբար, բոլորին է հայտնի:
Այսօրվա տագնապալի իրավիճակը պարտադրում է ենթադրել, որ եթե կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ընդհանրապես չմիջամտեր և ամեն երկիր, նաև օգտվելով այլ երկրներում եղած փորձից, լծվեր այդ գործին, մեծ հավանականությամբ,  այսօր ավելի բարվոք վիճակում կլինեինք: Նախ, այդ կազմակերպությունը վարկաբեկված է՝ բացահայտվել է նրա մի շարք կեղծիքները, խարդախությունները, նույնիսկ, կարելի է ասել՝ հանցագործությունները:Նա նաև ֆինանսավորվում է շահագրգիռ այնպիսի անհատների կողմից, որոնք նպատակ ունեն, պատվաստումների միջոցով, կանխել բնակչության աճը: Բացի այդ, ԱՀԿ-ն չունի սեփական գիտական հաստատություններ, հռչակավոր գիտնականներ և կարծես, վիճակագրական գրասենյակ է հիշեցնում: Այսուհանդերձ, լինելով ՄԱԿ-ի գլխավոր կառույցներից մեկը, գլխավոր դիրիժորի դերը նա է կատարում: 
ԱՀԿ-ը հայտարարեց, թե առաջին փուլում 65 մլն մարդ է մահանալու (ամիսներ հետո պարզ դարձավ դրա կեղծ լինելը) և կորոնավիրուսի դեմ պայքարի միակ լուրջ միջոցը՝ Երկրագնդի ամբողջ բնակչության պարտադիր պատվաստումն է: Նրա հայտարարած պանդեմիան, համաշխարհային կարանտինը և արտակարգ դրության անհրաժեշտությունը ակնթարթորեն ընդունվեցին բոլոր երկրների կողմից (մեկ բացառությամբ), սակայն առ այսօր դրանց հիմնավորվածությունը չի հաստատվել:  Պանդեմիա կոչվածի դեմ պայքարի նպատակով, աշխարհով մեկ, բնակավայրերում հայտնվեցին  թնդանոթներ կրող զրահամեքենաներ, սպառազինված ոստիկաններ ու զինվորներ, մահացածները  անվանվեցին զոհվածներ (դիահերձման արգելքով՝ անորոշ է մնում նրանց մահվան իրական պատճառը), կորոնավիրուսով վարակվածների համար, չնայած հիվանդանոցներում տեղերի առկայությանը, հապճեպորեն կառուցվեցին նոր հիվանդանոցներ, և լրացուցիչ գումարներ հատկացվեցին այդ վիրուսով հիվանդացածների բուժման համար, Համաշխարհային բանկի կողմից խոշոր գումարներ են հատկացվում ազգային պետություններին, դիմակ-դնչակալը դարձավ մարդու ուղեկիցը՝ համարյա ամենուրեք,  պարետների սահմանած կարգը չպահպանողների համար սահմանվեցին բարձր տուգանքներ... 
Բոլորին հայտնի այս ամենը ասվեց միայն նրա համար, որպեսզի մեկ անգամ ևս ցույց տրվի, թե աշխարհի ազգային պետությունների ղեկավարները ինչ հնազանդություն են ցուցաբերում ՄԱԿ-ին և նրա կառույցներին, երբ դրանց նպատակը պետությունների աղքատացում-վերացումն է, այսինքն այն, ինչին ձգտում է սիոնիզմը: Այստեղ կարող եմ համարձակվել ենթադրելու, որ այս խնդրում, սիոնիզմն է կառավարում ՄԱԿ-ին և նրա մյուս կառույցներին: Այդ կառավարման արդյունքում, աշխարհի ազգային պետությունները հայտնվեցին բոլոր կողմերից սոսնձված ծրարներում... 
Ամենևին զարմանալի չէ, որ բժշկակենսաբանության բնագավառի աշխարհահռչակ գիտնականների տեսակետներն ու պետական պաշտոնյանների որդեգրած քաղաքականությունը հակադիր բևեռներում են: Ինչից նաև կարելի է ենթադրել, որ կորոնավիրուսը դուրս է մղված առողջապահական ոլորտից և տեղափոխվել է քաղաքական դաշտ: Բացի այդ, բնակչության մեջ հետևողականորեն տարածվում է վախ, տագնապ, անհուսություն, խուճապ ու սարսափ, երբ հայտնի է, որ սրանք ծանր հետևանք են թողնում, օրինակ, սարսափը անջատում է մարդու բանականությունը: Միաժամանակ կեղծ տեղեկություններ տարածելով, փորձում են անելանելի վիճակի պատկեր ստեղծել, իսկ Իտալիայի վարչապետի անունից տարածած կեղծ հայտարարությունը, թե «Նախորդ պատերազմներում մարդիկ մահանում էին, որ Իտալիան ապրեր: Այս պատերազմում Իտալիան կմեռնի, որպեսզի ժողովուրդը ապրի», բացահայտորեն միտված է ազգային պետությունների մահվան և համաշխարհային կառավարության հռչակման: 
 
Զարգացումները թույլ են տալիս ասել, որ կորոնավիրուսը դարձրել են մի յուրահատուկ հարսնացու, որի հետ պիտի ամուսնանան ՄԱԿ-ի հովանու տակ գտնվող 193 պետություն-փեսացուներ: Տեսնենք թե առաջինը որ երկիրն է լինելու նրա ձեռք խնդրողը: Հավանաբար, առաջինը կլինի այն  ինքնասպան երկիրը, որը իր երկրում անհուսալի իրավիճակ ստեղծելով, պաշտոնապես կոչ կանի, որ այդ համաճարակի դեմ արդյունավետ պայքարի նպատակով պետք է ստեղծվի համաշխարհային կառավարություն, որը և պետք է իրականացնի աշխարհի բնակչության պարտադիր պատվաստում: Կարծում եմ, այս կոչին կմիանան բոլոր աղքատ և ազգայինի գիտակցումը կորցրած այն երկրները, որոնց պետական կառավարման համակարգը ձևավորվել է, օրինակ, մասոնական օթյակների ճաշակով, իսկ ՄԱԿ-ը կկազմակերպի, իր համար հոգեհարազատ, այդ գործի իրականացումը:
 
ՍԻՈՆԻԶՄի ԱՐՄԱՏՆԵՐԸ
Նախ, պետք է ճշտենք, արդյո՞ք սիոնիզմը  իրականության մեջ գոյություն ունի, թե այդ ամենը դատարկ խոսակցություններ են: 
Այդ ուժի՝ հուդայականության-սիոնիզմի ծրագրի մասին գրավոր վկայությունը հենց Աստվածաշնչում է: Այդտեղ գրված է, որ հրեա-եբրայեցի ժողովուրդը աստծո ընտրյալ սուրբ ժողովուրդ է և նա պետք է օտար ժողովուրդներին ոչնչացնի ու տիրանա նրանց ունեցվածքին: Հին կտակարանում, փաստորեն, ամփոփված է սիոնիզմի գաղափարախոսությունը: Այդտեղից բերեմ Եհովա աստծու՝ հրեաներին հղած մի քանի պատգամ: 
 «Եւ դուն պիտի սպառես այն բոլոր ազգերը, որոնք քու Տէր Աստուածդ քու ձեռքդ պիտի տայ: Քու աչքդ անոնց պէտք չէ խնայէ… Անոնց անունները երկնքի տակէն  ոչնչացուր…» (Բ Օրինաց 7:16-24):    «Օտարներու որդիները քու պարիսպներդ պիտի շինեն: Ու անոնց թագավորները քեզի ծառայութիւն պիտի ընեն… Բոլոր քեզ անարգողները Քու ոտքերուդ գարշապարներուն երկրպագութիւն պիտի ընեն ...  Ազգերուն կաթը պիտի ծծես, Թագաւորներուն  ստինքը պիտի ծծես» (Եսայեայ 60:10-16):  «Այսօր քու անունիդ վախն ու սոսկումը բոլոր երկնքի տակ եղող ազգերուն վրայ պիտի դնեմ, այնպէս որ քու համբավդ լսողները քու երեսէդ պիտի դողան ու տագնապին» (Բ Օրինաց 2:25): 
 «Ահա այս ժողովուրդը մատակ առիւծի պէս պիտի ելլէ ու առիւծի պէս պիտի բարձրանայ ու պիտի չպառկի մինչեւ որ որսը չուտէ ու սպաննուածներուն  արիւնը չխմէ» (Թուոց 23:24):
Այս գաղափարախոսության-ծրագրի  նպատակների ու դրանց հասնելու մեխանիզմների մասին արժեքավոր տեղեկություններ են պարունակում  Թալմուդում (հրեաների օրենքների ու կանոնների ժողովածույում), «Սիոնի իմաստունների փաստաթղթերում» և բազում ուսումնասիրություններում, վերլուծումներում: 
Սիոնիզմը առավել հզորացավ, երբ 19-րդ դարի վերջերին ստեղծվեց քաղաքական սիոնիզմը և միավորվեցին հրեական բանկային համակարգերը, ինչը այդ ուժին հնարավորություն տվեց դառնալ բազում պետությունների պարտատերը:  Այս հարցում ուշագրավ է Եհովայի պատգամը հրեաներին. «Եւ դուն շատ ազգերու փոխ պիտի տաս, բայց դուն փոխ մի առներ, քանզի դուն շատ ազգերու վրայ պիտի տիրես» (Բ Օրինաց 15:6): Նաև՝ «Ստակը  կամ ուտելիքը եւ կամ որեւէ բան որ շահով կրնայ տրուիլ, քու եղբօրդ շահով մի’ տար: Օտարականէն շահ ա’ռ, բայց քու եղբօրմէդ շահ մի’ առներ» (Բ Օրինաց 23:19-20): Փաստորեն, Աստվածաշնչում ամփոփված է հուդայական վաշխառության քաղաքականության հիմունքները: 
Եթե սիոնիզմի ծրագրի վերաբերյալ՝ Աստվածաշնչյան քաղվածքները կարող են դիցառասպելականի տպավորություն թողնել, ապա 45 տարի առաջ ՄԱԿ-ի բանաձևը այս խնդրում կասկածելու ոչինչ չի թողնում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 30-րդ նստաշրջանը (1975 թ.) սիոնիզմը բնութագրել է որպես ռասիզմի և ռասայական խտրականության ձև, նշելով նաև, որ սիոնիստական գաղափարախոսությունը և քաղաքականությունը զատվում են այնպիսի վառ արտահայտված գծերով, ինչպիսիք են` ծայրահեղ ազգայնականությունը, ռասիզմն ու շովինիզմը (Международный сионизм: история и политика, «Наука», 1977, стр. 3): 
 
Բազում աղբյուրների վկայությամբ վաղուց արդեն ձևավորված  է սիոնական համաշխարհային գաղտնի կառավարություն, որի լեգալացման համար սիոնիստները մշտապես փորձել են մի հարմար առիթ գտնել: Այս առումով  սիոնիստ-ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը գրել է. «Օրինական հիմքով ստեղծված համաշխարհային կառավարությունը պետք է իր վրա վերցնի աշխարհի բոլոր ժողովուրդների ճակատագրերի պատասխանատվությունը: Նրա հստակ ձևավորած սահմանադրությունը պետք է հոժարակամ ընդունեն բոլոր ազգային կառավարությունները: Համաշխարհային կառավարությունը պետք է կարողանա կարգավորել ժողովուրդների միջև եղած բախումները: Ահա թե ինչու, նա ուժի կարիք ունի, քանզի նույնիսկ լավագույն դատարանը կորցնում է իր ամեն կարգի նշանակությունը, եթե չունի պատիժ կայացնելու հնարավորություն: Բարոյական հեղինակությունն արդեն չի կարող խաղաղության երաշխիք լինել: Ուժը, որի մասին  խոսվում է, դա ռազմական ուժն է, որը պետք է շարժուն գործի և արագ միջամտությամբ կանխի որևէ երկրի պատերազմի մեջ մտնելը: Եվ հանուն դրա, մասնակից պետությունները պետք է պատրաստ լինեն վճարելու որոշ գին` իրենց զինված ուժերը պետք է ենթարկեն վերազգային կառավարությանը» (В. Бояринцев, Еврейские и русские ученые, мифы и реальность, Москва, 2001, с. 47-48):     
1992 թ.  ՄԱԿ-ի  շրջանառած «Կայուն զարգացում» հայեցակարգի՝ նորանկախ երկրներում «Կայուն զարգացում» հայեցակարգին անցնելու գործողությունների ծրագրում Էյնշտեյնի հուդայական երազանքը մարմնավորվել է  հետևյալ ձևակերպման մեջ`  «Կայուն զարգացման  մոդելին  հասնելու իրական առաջընթացը հասանելի կլինի միայն համաշխարհային ամբողջ հանրույթի լավ համակարգված ու պլանավորված գործունեությամբ»: Այս փաստաթղթում նաև պահանջվում է, որ բոլոր երկրները պետք է ընդունեն    «Կայուն զարգացմանը խթանող միջոցառումների  համակարգի մասին» օրենք և որդեգրեն Կայուն զարգացման մոդելին համապատասխան` գլոբալացման գործելակերպ:   Ուշագրավ է ՄԱԿ-ի նաև հետևյալ դրույթը. «Մի  խումբ  երկրներ, որոնց բնակչության  թվաքանակը գերազանցելով առաջ է անցնում  պարենի արտադրության և առաջին անհրաժեշտության  ապրանքների աճից, պետք է  ակտիվացնեն ժողովրդագրական քաղաքականությունը` հաշվի առնելով Կայուն զարգացման չափանիշները: Ինչպես ցույց է տալիս համամարդկային փորձը, բնակչության աճի նվազեցումը բերում է նրա առողջության բարելավման» («Կայուն զարգացման սահմանադրական երաշխիքները», Երևան, 2005 թ., էջ 21): 
Ապագայաբան Ռ. Կուրցվեյլը 1989 թ. «Մտածող մեքենաների դարաշրջանը» գրքում նա, գրել է, որ 2020-ին կստեղծվի միասնական համաշխարհային  կառավարություն (https://www.nt.am/am/news/182641/ ): 
2020-ի մարտին,Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի գնահատմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է ձեռնարկվեն համակարգված գլոբալ միջոցներ։ Նա կոչ է արել ստեղծել համաշխարհային կառավարություն` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է The Guardian- ը  (https://www.nt.am/am/news/281866/ ): 
         Այս տարվա ապրիլին, Մոսկվայի առաջին ալիքի «Большая игра» հաղորդման ընթացքում հայ ներկայացող Անդրանիկ Միհրանյանը ասել է մոտավորապես հետևյալը՝ կորոնավիրուսի պանդեմիան կասեցնելու առումով բոլորդ խոսում եք, բայց ինչո՞ւ ոչ մեկդ չի ասում, որ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային կառավարություն:
 
Մարդկությունը կանգնած է ճակատագրական գործընթացների ջրբաժանում՝ մի կողմում սիոնիզմն է, իր մարդակուլ նկրտումներով, մյուսում՝ համայն մարդկությունը, իր հազարամյա բազմաշերտ մշակույթներով...
Լիահույս եմ, որ սիոնիզմի ազդեցությունից զերծ  երկրները կհամախմբվեն և համայն մարդկությանը սպառնացող նախճիրը կկանխեն՝ կոչնչացնեն սիոնիզմի բոլոր կառույցները, կլուծարեն Միավորված ազգերի կազմակերպությունը, Համաշխարհային բանկն իր խմբերով և կառույցները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և սիոնիզմին սպասարկող մյուս կառույցները, ինչպես նաև կարգելեն վաշխառությունը: 
                                
Հակոբ Սանասարյան   
2020-07-29
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն