ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Վանաձորի և մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում


ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Վանաձորի և մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում

  • 31-07-2020 17:42:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները այսօր ստուգայցեր են իրականացրել Վանաձորում և մայրաքաղաքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի նպատակն է ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման ապահովումը հաստատությունների կողմից: 
 
Տեսչական մարմնի աշխատակիցները Վանաձորում մշտադիտարկումներ են իրականացրել 7 հերթապահ մանկապարտեզներում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ախտահանման, մանրէազերծման, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափման,  գրանցամատյանների վարման հետ կապված աշխատանքներին: Տեղում տեսչական մարմնի ներկայացուցիչները իրականացրել են իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ: 
 
Ստուգայցեր են իրականացվել նաև մայրաքաղաքում գործող հերթապահ մանկապարտեզներում, ինչի արդյունքում պարզ է դառնում, որ էականորեն նվազել են խախտումները: 
 
Տեսչական մարմինը հորդորում է շարունակել խստորեն հետևել ՀՀ պարետի ցուցումներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play