Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, առողջացել է 560, մահացել՝ 11 մարդ. ԱՆ


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, առողջացել է 560, մահացել՝ 11 մարդ. ԱՆ

  • 01-08-2020 11:11:14   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 291 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 38841-ի:
 
Նախորդ օրվա համեմատությամբ առողջացել է 560 քաղաքացի: Մահվան 11 նոր դեպք է արձանագրվել: Մահվան ելքերի ընդհանուր թիվը 749 է:
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնեում է, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play