Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիմոնետա Սոմարուգային՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի առթիվ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիմոնետա Սոմարուգային՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի առթիվ

  • 01-08-2020 12:20:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային: Ուղերձում ասված է.
 
«Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:
 
Խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվող փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի նոր նախագծերով և ծրագրերով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
 
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է կորոնավիրուսի դեմ պայքարում մեր պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը: Վստահ ենք, որ այս իրավիճակի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն համատեղ և համակարգված քայլերով»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն