Շիրակի մարզում կորոնավիրուսի 25 նոր դեպք է հաստատվել


Շիրակի մարզում կորոնավիրուսի 25 նոր դեպք է հաստատվել

  • 01-08-2020 12:38:41   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Շիրակի մարզպետարանից  տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 31 բնակիչ է բուժվում։
 
Հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք։ Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:
 
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 625 քաղաքացի, նրանցից 174-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Վերջիններիս հսկողությունն իրականացվում է առողջության պահպանման առաջնային օղակի կողմից։
 
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7745 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6391 նմուշառման հետազոտություն:
 
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 466 բնակիչ։ 50 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք:
 
Մարզում արձանագրվել է մահվան 35 դեպք:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն