Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, փաստացի բուժման մեջ է 69 մարդ


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, փաստացի բուժման մեջ է 69 մարդ

  • 01-08-2020 12:48:23   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք, որ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
 
Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է:
 
Ըստ աղբյուրի, առայսօր, Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, մեկուսացված է 124 քաղաքացի:
 
Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս իրականացվել է 5 833 փորձանմուշի հետազոտություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն