Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆրանսիահայ ականավոր քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ


Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆրանսիահայ ականավոր քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ

  • 03-08-2020 11:15:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռաստքելենյանների ընտանիքին՝ քանդակագործության ականավոր վարպետ, Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի Հանրապետության պատվո լեգեոնի շքանշանակիր Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ: 
 
«Հանձին Թորոս Ռաստքելենյանի՝ հայ ժողովուրդը կորցրեց հայրենանվեր ազգային գործչի, պատկառելի և խոհեմ մտավորականի, ով իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայել է իր ժողովրդին և հայրենիքին:
 
Մասնագիտական գործունեության ողջ ընթացքում Թորոս Ռաստքելենյանն իր քանդակների և ստեղծագործությունների միջոցով հետևողականորեն անդրադարձել է մեր ժողովրդի խնդիրներին:
 
Հայաստանում մշտապես հիացել են Թորոս Ռաստքելենյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հեռագրում: 
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն