ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները


ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները

  • 03-08-2020 18:48:33   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել մանրակրկիտ. տնտեսավարողները հիմանկանում պահպանում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: 
 
«Թերացումներ, սակայն, դեռ հայտնաբերվում են:
 
ՍԱՏՄ մասնագետներն օգոստոսի 3-ին ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում. խախտումներ արձանագրվել են թե Երևանում, թե մարզերում: Դրանց բնույթն առավելապես պայամանվորված է անփութությամբ ու անուշադրությամբ. աշխատակիցները չեն կրում կամ ոչ պատշաճ են կրում դիմակները, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվում, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվում են թերի, չի ապահովում սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, երբեմն նաև բացակայում են դիմակների համար նախատեսված փակ աղբամանները:
 
ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը, ուստի վերահսկող մարմինն ամենայն աչալջությամբ շարունակելու է ստուգայցերն ու կրկնայցերը, իսկ թերացող տնտեսվարողների համար անխուսափելի կլինի վարչական պատասխանատվությունը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն