Արթուր Մեսչյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից


Արթուր Մեսչյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից

  • 04-08-2020 14:50:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից։ Այս մասին տեղեկությունները լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
 
«Պարոն Մեսչյանը ի սկզբանե երբ գալիս էր, հենց իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով։ Եվ, բնականաբար, այդ երկու տարին արդեն մոտենում է ավարտին։ Եվ շատ բնական է, որ այդ մարդը՝ իմ կողմից շատ հարգված, բոլորիս կողմից հարգված, մնում է իր խոստման շրջանակներում։ Բնական է, որ այդ մարդը սեփական դիմումի համաձայն պետք է հեռանա, ոչ թե այլ պատճառով։ Այսօր պաշտոնավարում է պարոն Մեսչյանը, երբ կգա ժամանակը, դրա մասին կհայտարարվի»,- ասաց քաղաքապետը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play