Օգոստոսի 5-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Տանիք» ՀԿ նախագահ Հրայր Մելքոնյանը:
Մեր նախորդ հաղորդումը ըստ էության Անկախության Հռչակագրով մեզ տրվող հնարավորությունների մասին էր: Դուք առաջ քաշեցիք տարբեր գաղափարը, իսկ իրականացման գործիքների մեջ նորից առանձնացրեցիք քաղաքացիական սեփականության ու տնտեսության հիմնադրամային կառավարման կարևորությունը:
Ինչո՞ւ: Միթե մնացած գործիքները պակաս կարևոր են:
Նախ կուզենայի փաստել, որ իմ կողմից պատկերացրած պետությունը ազգային պետություն է: Իսկ ազգային պետությունը դա այն կազմակերպական ձևն է, որը երաշխավորում է ազգային իղձերի իրականացումը, ազգային շահերի գերակայությունը, ազգային ինքնության պահպանումը:
Կարող եք ասել որ բոլոր պետություններն էլ այդ խնդիրը լուծում են: Բայց դա այդպես չէ: Ազգային պետության պարագայում միավորող գաղափարները ազգային շահերն են: Տեսակի պահպանման ու զարգացման խնդիրներն են: Շատ դեպքերում այդ շահերը կարող են նյութականացված չլինել ու նյութականի դաշտում չեն:
Իսկ ոչ ազգային պետության դեպքում առաջին պլանում նյութական, տնտեսական բնութագրերն են, որովհետև հանրույթը որին ազգային շահը չի միավորում, միավորվում է նյութականի շուրջը:
Ազգային պետության դեպքում միավորում է ազգային շահը: Մյուսի դեպքում միավորում է տվյալ պետության քաղաքացի լինելու հանգամանքը:
Հռչակագիրը խորքային առումով մեր պետությունը որվագծել է որպես ազգային պետություն:
Իսկ երբ է ազգային պետությունը առավել մեծ քայլերով զարգանում: Երբ նրանում ընթացող գործընթացներին մասնակցում է ամբողջ ազգը:
Հիմա էլ մասնակցում է ամբողջ հայությունը: Տեսեք սոց.ցանցերում ու մամուլում ինչ ակտիվություն է: Կրթական չափորոշիչների մասով, դատավարությունների մասով, կորոնավիրուսի և այն ամենի մասով ինչը հետաքրքրում է քաղաքացիներին, մարդիկ խոսում են, գրում են իրենց կարծիքը, մի խոսքով մասնակցում են այդ ամենին: Միթե դա կառավարմանը մասնակցել չէ:
Իհարկե մասնակցել չէ: Դա ընդամենը մասնակցելու նմանակում է: որովհետև մարդուն տվել են խոսելու իրավունք, մարդը խոսում է: Բայց այդ մարդը որևէ լծակ չունի, որ իրեն լսել տա:
Իսկ որը պետք է լիներ այն լծակը, որը կստիպեր լսել մարդուն, հաշվի առնել նրա կարծիքը:
Այդ լծակը Անկախության Հռչակագրում նախատեսվել է, հռչակելով ազգային հարստության հանդեպ սեփականության ժողովրդի իրավունքը: Որովհետև այն ամենը ինչ ասվում է ժողովրդի իշխանություն լինելու մասին իրականություն կարող է դառնալ միայն այդ պայմանի կատարման դեպքում:
Որովհետև սեփականատիրոջը որևէ կառավարիչ չի կարող չլսել:
Իսկ եթե այդ սեփականությունը չկա, կամ ընդամենը դեկլարատիվ հայտարարություն է, այդ դեպքում մարդը քվեարկություն ապահովող սուբյեկտ է:
Եթե Հռչակագրի 7-րդ կետը իրականում գործեր, ի՞նչն էր փոխվելու: Միթե իշխանությունները նույն կերպ չէին գործելու, կամ միթե նույն ընտրությունները չէին լինելու:
Փոխվելու էր ամեն ինչ: Իշխանության համար դժվար կլիներ իր կառավարման սկզբունքները, իր գործողությունները հիմնավորել ու իրականացնել դեկլարատիվ հայտարարություններով, իր սուբյեկտիվ ընկալումներով ու քաղաքական շահերով:
Ինչո՞ւ: որովհետև ներքին քաղաքականությունը դա մեծ հաշվով տնտեսական հարաբերությունների կարգավորումը և տնտեսության կառավարման խտացված արտահայտությունն է:
Իսկ տնտեսական հարաբերությունները և տնտեսության կառավարումը միշտ իրականացվում է ելնելով սեփականատերերի շահերից ու կամքից:
Եթե այդ սեփականատիրոջ ֆունկցիան վերագրված է կառավարչական մարմնին, ապա կառավարչական մարմինը կառավարումը իրականացնելու է իր քաղաքական շահերի ու սուբյեկտիվ ընկալումների հիման վրա:
Իսկ եթե կան հռչակված սեփականատերեր, որոնցից իրականում այդ սեփականությունը օտարված է, տեղի է ունենում վայրենի թալան: Որովհետև այդ դեպքում էլ ամեն ինչ արվում է կառավարչական մարմնի շահերից ելնելով, սակայն հիմնավորվում է իրականում չեղած սեփականատերերի անունից:
Այսինքն իրական սեփականատիրոջ հայտնվելու և սեփականությանը տեր կանգնելու պարագայում կառավարչական մարմինը ակամայից իրականացնելու է այն գործառույթները, որոնք բխում են սեփականատիրոջ շահերից, որոնք թելադրում է սեփականատերը:
Այդ դեպքում բնականաբար քաղաքացին դադարում է լինել ընտրվող իշխանության համար քվե ապահովող:
Ինչու: Որովհետև քաղաքացին լինելով սեփականատեր, ինքն է դառնում փաստացի իշխանության կրողը և ընտրության է գնալու ոչ թե իշխանություն ընտրելու, այլ իշխանությանը սպասարկողներ ընտրելու համար:
Որովհետև քաղաքացին, որը սեփականատեր է, հանդես է գալու ոչ թե խնդրողի, այլ պահանջողի և թելադրողի դիրքից, այսինքն նոր որակներով:
Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք Հիմնադրամային տնտեսվարման մոդելի մասին: լավ կլիներ որևէ պատկերային ձևով դուք ցույց տաք, թե ինչպես է, որ այդ մոդելը ավելի արդյունավետ տնտեսական գործիք է, քան նրանք, որ մինչև այժմ մենք տեսել ենք:
Այժմ ես կուզենայի որոշակի պարզեցված սխեմայով ցույց տալ թե ինչպես է աշխատում մոդելը:
Ձեր սխեմայում բացի ընդերքի ու հետ կապված միջոցներից, կային նաև ազգային հարստության այլ միավորներ: Ինչպես եք կարողանում կապել այդ հզորությունները Հիմնադրամի հետ և ինչ է ասում Հռչակագիրը դրանց մասին:
Տարբեր ժամանակներում, տարբեր մարդկանց կողմից շատ է խոսվել ՁորաԳԷՍ-ի, Որոտանի կասկադի, ՀԷՑ-ի, ջրային համակարգի, Գազային տնտեսության ու գազային պայմանագրի, ընդերքի վայրի շահագործման մասին: Այժմ էլ աղմուկը տեղափոխվել է Ամուլսար:
Բայց այդ խոսացողները ինչ արդյունքի են հասել: Էլի կառավարչական մարմինը ՝ իշխանությունը արել է այն ինչ ուզել է, արել է այնպես, ինչպես ուզել է:
Իսկ այն մոդելը որը առաջարկվել է մեր կողմից և որը թելադրվում է անկախության հռչակագրով, այդ բոլոր հարցերը լուծում է:
Լուծում է պարզագույն ձևով: Սա ազգային հարստության մաս է, պետք է դրվի իր տեղում: Եթե պետությունը պայմանագրով տվել է ինչ որ մեկին որ շահագործի, ապա սեփականատերը ոչ թե այդ ինչ որ մեկին վռնդելու է, այլ դնելու է շահագործման իր պայմանները: Եթե այդ պայմանները շահագործողը կընդունի կշարունակի շահագործել, չի ընդունի սեփականատերը նոր շահագործողներ կբերի:
Իհարկե այս դեպքում իշխանության համար առաջանալու են որոշակի բարդ խնդիրներ:
Ինչու՞. Որովհետև այդ մոդելի գործելու պարագայում եթե ոչ այսօր, ապա վաղը օրակարգային կդառնան այնպիսի հարցեր, ինչպիսիք են օրինակ գազային պայմանագիրը, կամ նույն Ամուլսարը … Ճիշտ է, դրանք արել են նախկինները, բայց այսօրվա մեր իշխանությունները կամ այդ գործընթացները ստիպված ու պարտավորված են լինելու շարունակել, կամ դրանցից ազատվելու համար, տեղի ունեցածին պետք է տան իրավա-քաղաքական գնահատական ու երկիրը ազատեն այդ ստրկացնող գործառույթներից: Գնահատականը պետք է լինի ոչ թե մի նախագահների կամ նրանց քաղաքական թիմերի ու կլանների կոռուպցիոն գորառույթների մասին, այլ նախորդ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության, այլ նախորդ կառավարչական մարմինների իրականացրած գործունեության մասին:
Այլ բարդություններ ու անլուծելի հարցեր կարծում եմ չկան:
Ամուլսարի մասին: Եթե նայենք Անկախության Հռչակագրի տեսանկյունից Ամուլսարը պետք է շահագործվի՞ թե ոչ:
Ամուլսարը առանձին թեմա է: Տեսեք ուր է հասել ուսկու գինը: Նրանք ովքեր պնդում են, որ պետք է շահագործել, տեսնում են ոսկու գինը: Նրանք, ովքեր դեմ են այդ շահագործմանը, տեսնում են բնապահպանական վտանգները: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են պետությունը տեսնել Անկախության Հռչակագրի հիմնարար դրույթների տիրույթում, Ամուլսարին նայում են որպես ազգային հարստության մաս, որը պատկանում է ժողովրդին, որի սեփականատերը ՀՀ քաղաքացին է ու պետությունը որևէ իրավունք չպիտի ունենա առանց իրական սեփականատիրոջ որևէ որոշում կայացնել:
Այսօր կայացվող կամայական որոշում լինելու է հակաիրավական, որովհետև ՀՀ սահմանադրության 10 հոդվածի 2 կետով ընդերքը հայտարարված է պետության բացառիկ սեփականություն, իսկ դա հակաիրավական է, քանի որ հակասում է Անկախության Հռչակագրին:
:
Հաղորդումը ուղիղ հեռարձակվում է .
Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք բոլոր հաղորդումները՝ օգտվելով ամբողջական տեսացանկից հետեւյալ հղումով՝
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։
#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах