Պետական սահմանի անցակետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է


Պետական սահմանի անցակետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է

  • 04-08-2020 17:28:44   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք , որ պետական սահմանի անցման կետերում ՀՀ-ում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրում (ՀՀ Կառավարության թիվ 777 որոշում) փոփոխություններ են կատարվել։ Ըստ այդմ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները սահմանվել են 9․1 կետով, մասնավորապես․
 
«Պետական սահմանի մասին օրենքի» 14-րդ հոդված համաձայն` առողջապահական միջազգային կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի առաջարկությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում ԱԱՏՄ-ն՝
 
1) ուժեղացնում է սանիտարակարանտինային վերահսկողությունը, կազմակերպում է հետևյալ բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումները՝
 
ա. վերահսկողություն է իրականացնում ՀՀ տարածք ժամանող անձանց, բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների (բացառությամբ սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների), փոստային ծանրոցների, տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ օդանավի և երկաթուղային տրանսպորտի սրահի, խոհանոցի, աղբի և ջրի պահման տեղերի, բեռնախցիկի, ծառայողական շենքերի), մարդու աճյունների տեղափոխման նկատմամբ՝ մարդու առողջության համար հավանական վտանգ ներկայացնող արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) ներբերումը, առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով.
 
բ. կազմակերպում է հիվանդ անձանց զննումը ՀՀ պետական սահմանի անցման կետերի առաջին գծում գտնվող զննման սենյակում, անհրաժեշտության դեպքում՝ նրանց մեկուսացումը, հոսպիտալացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հիվանդության ախտորոշման նպատակով արագ թեստավորումը.
 
գ. կազմակերպում է հիվանդ անձանց առաջնային բժշկական օգնությունն ու սպասարկումը` սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջոցով.
 
դ. կազմակերպում է հիվանդների հետ շփում ունեցող անձանց (կոնտակտավորների) «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտի» կամ ազգային համակարգող մարմնի կողմից առաջարկվող այլ ձևաչափով հասցեական քարտի լրացումը.
 
ե. ստուգում է անձանց բժշկական զննության, պատվաստումների կամ այլ կանխարգելիչ միջոցառումների փաստերի առկայությունը, իրազեկում է պատվաստումներ կամ այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.
 
զ. իր իրավասության շրջանակներում կազմակերպում է ժամանած ուղևորների կամ կասկածելի հիվանդների նկատմամբ հայտարարված կարանտինի կամ այլ առողջապահական (բժշկասանիտարական) միջոցառումների կիրառումը։
Նոյյան տապան  -   Հասարակություն