Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին


Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին

  • 05-08-2020 13:29:44   | Հայաստան  |  Հասարակություն

 ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Բրիտանական “Augment Bionics” ընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին:
 
«30 հազար դիմավահանները բաշխվելու են հանրապետության բժշկական կենտրոններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Նվիրատվության կազմակերպմանն աջակցել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն