ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ


ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

  • 05-08-2020 13:36:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան էր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային կորուստների ցավն անչափելի մեծ է և դաժան:
 
Արցախի խորհրդարանի և անձամբ իմ անունից վշտակցություն ենք հղում Լիբանանի իշխանություններին և ժողովրդին, որոնց մեջ նաև մեր ազգակիցներն են. տոկունություն և ոգու ամրություն ձեզ՝ այդ արհավիրքի ցավը մեղմելու համար» :
Նոյյան տապան  -   Հասարակություն