Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին


Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին

  • 05-08-2020 16:09:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
 
Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։
 
Գետնանցման տարածքի զգալի մասը պատկանում էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Ավելորդությունների ապամոնտաժման, անցումի մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play