Էդմոն Մարուքյանը Հրազդանում կարկուտի հետևանքով տուժածներին աջակցություն ցուցաբերելու հարցով դիմել է Սուրեն Պապիկյանին


Էդմոն Մարուքյանը Հրազդանում կարկուտի հետևանքով տուժածներին աջակցություն ցուցաբերելու հարցով դիմել է Սուրեն Պապիկյանին

  • 05-08-2020 16:25:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու հարցով գրությամբ դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։
 
«Սիրելի՛ քաղաքացիներ,
 
Տեղեկացնում եմ, որ երեկոյան գրությամբ դիմել եմ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հետևյալ խնդրով՝
 
Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժել են համայնքի՝ մոտ 35 հա տարածությամբ կարտոֆիլի և լոբու դաշտերը։ Տեղի գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում, քանի որ հողից ստացվող բերքը նրանց սննդի և եկամտի միակ աղբյուրն էր։
 
Նախարարին խնդրել եմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հրազդան համայնքի բնակիչներին կարկուտի հետևանքով կրած վնասների նվազեցման նպատակով պետական աջակցության որևէ ծրագրում հնարավորինս սեղմ ժամկետում ընդգրկելու համար:
 
Հուսով եմ՝ դրական պատասխան կստանանք», ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Մարուքյանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն