Մշտադիտարկվող զբոսավայրերում խախտումները նվազել են․ ԲԸՏՄ


Մշտադիտարկվող զբոսավայրերում խախտումները նվազել են․ ԲԸՏՄ

  • 05-08-2020 17:55:05   |   |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն oգոստոսի 5-ին կրկնայց են կատարել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան։ 
 
Վարչական շրջանի զբոսայգիներում և կանաչ գոտիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում  գրանցվել է խախտումների նվազում։ Պահպանվել են դիմակ կրելու, հերթեր և կուտակումներ չառաջացնելու կանոնները, այնուամենայնիվ տարեց քաղաքացիները երբեմն չեն պահպանել 1.5 մ սոցիալական հեռավորություն։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումներից հետո թերությունները շտկվել են։ 
 
Տեսուչները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքների ընթացքում կարևորել են հատկապես տարեց քաղաքացիների հետ անհատական բացատրական աշխատանքները, տրամադրել դիմակներ։
 
Հիշեցնենք, որ ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ապահովում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն