Ստորագրված հուշագրի շնորհիվ «SAS Base» ծրագրավորման անվճար դասընթացներ կկազմակերպվեն


Ստորագրված հուշագրի շնորհիվ «SAS Base» ծրագրավորման անվճար դասընթացներ կկազմակերպվեն

  • 06-08-2020 10:14:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, «SAS Base» ծրագրավորման լեզվի անվճար ուսուցում իրականացնելու վերաբերյալ։ 
 
Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և «Դը Գուրուս» ՍՊԸ-ի տնօրեն` Լիլիթ Թորոսյանը։
 
Ծրագրի շրջանակում 90 մասնակցի համար՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, անվճար հիմունքներով կիրականացվեն «SAS Base» ծրագրավորման լեզվի դասընթացներ:
 
«Դը Գուրուս» ՍՊԸ-ն տարածաշրջանում ամենամեծ և ամենափորձառու SAS ծրագրավորողների խումբ ունեցող ընկերություններից է։ Կազմակերպությունը SAS programming, Data management և Biostatistics-ի ծառայություններ է մատուցում  աշխարհահռչակ դեղագործական կազմակերպությունների։
 
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
 
«SAS Base» ծրագրի և գրանցման մանրամասները ներկայացված են edu.hti.am կայքում, հետևյալ հղումով.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play