Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացվել է

06-08-2020 10:30:24   | Հայաստան  |  Իրավունք
Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:
 


Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա
100 տոկոսի չափով: Արդյունքում, ինքը չի կարողացել տնօրինել իր գումարը:
 
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 221 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար