Անկյունային հղկիչից վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակը ծանր է. նրան վիրահատել են


Անկյունային հղկիչից վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակը ծանր է. նրան վիրահատել են

  • 06-08-2020 11:53:49   | Հայաստան  |  Հասարակություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ  մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
««Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:
 
Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:
 
Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ: 
 
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play