Նարեկ Մելքումյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար


Նարեկ Մելքումյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար

  • 06-08-2020 13:46:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մելքումյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար:
 
Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
 
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Նարեկ Վիկտորի Մելքումյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն