Հանրապետությունում արձանագրվել է COVID-19-ի 166 նոր դեպք․ ապաքինվել է 452, մահացել 5 քաղաքացի. ԱՆ


Հանրապետությունում արձանագրվել է COVID-19-ի 166 նոր դեպք․ ապաքինվել է 452, մահացել 5 քաղաքացի. ԱՆ

  • 07-08-2020 11:10:41   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1394 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 172994 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 166 նոր դեպք և 452 առողջացած։
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 777 (ավելացել է ևս 5-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 58 տարեկան տղամարդ և 46, 78, 73, 89 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play