Արմեն Սարգսյանը լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահի հետ

07-08-2020 12:38:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը և լիբանանահայ համայնքի հետ կապված խնդիրները քննարկել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
 


Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են պայթյունի հետևանքներին, մասնավորապես՝ լիբանանահայության կրած մարդկային և նյութական կորուստներին ու վնասներին։ Զրուցակիցները քննարկել
են լիբանանահայ համայնքին անհրաժեշտ հրատապ օգնության հարցը, միաժամանակ, նշելով, որ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և ճգնաժամային բնույթը, օժանդակությունը պետք է շարունակական լինի։ Հանրապետության նախագահը և ՀԲԸՄ նախագահ կարևորել են համակարգված օգնության ծրագրերի իրականացումն ինչպես պետության, այնպես էլ ազգային և եկեղեցական կառույցների կողմից:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 340 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար