Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների կամավոր հետազոտություն


Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների կամավոր հետազոտություն

  • 07-08-2020 13:29:03   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում
 
Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։
 
Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`
 
ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
լրացնել ստորեւ բերվող հղումը
այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։
 
Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։
 
Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։
 
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ
 
Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը #Covid19-ի նկատմամբ:
 
Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն