ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցնցված է Բեյրութի պայթյուններից, մտահոգված է երեխաների բարեկեցությամբ և սատարում է տեղական գործընկերներին


ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցնցված է Բեյրութի պայթյուններից, մտահոգված է երեխաների բարեկեցությամբ և սատարում է տեղական գործընկերներին

  • 07-08-2020 17:02:18   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցավում է Լիբանանում տեղի ունեցած սարսափելի պայթյունների հետևանքով մարդկային կյանքերի կորստի համար:
«Զոհերի թիվն, ըստ վերջին տեղեկությունների, հասել է 140-ի, վիրավորներինը՝ 5000-ի: Ավելի քան 300,000 մարդ արդեն տեղահանված է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգված է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ: Հասկանալի է նաև, որ շատերը հոգեբանական ցնցում են տարել»:
 
«Մեր սրտերը այն երեխաների և ընտանիքների հետ են, որոնք տուժել են պայթյունից, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Մաղթում ենք տուժածներին արագ ապաքինում»:
 
«Բեյրութի ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը անմասն չի մնացել այս ողբերգությունից: Մեր գործընկերներից մեկը կորցրեց իր տիկնոջը, անձնակազմի յոթ անդամ վիրավորվել է, տասնյակ գործընկերների տներ են վնասվել: Մենք բոլորս ցնցված ենք»:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և գործընկերների հետ` տուժածների, բժշկական անձնակազմի, առաջնագծում աշխատողների կարիքները հոգալու համար: Բեյրութի նավահանգստի աշխատակիցներին տրամադրվել է խմելու ջուր: Երեխաների պաշտպանության գծով մեր գործընկերները ամբողջ քաղաքի տարածքում սոցիալ-հոգեբանական աջակցություն են ցուցաբերում տուժած երեխաներին: Առաջիկա օրերին առավել մեծ ջանքեր կներդրվեն կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է նաև Առողջապահության նախարարությանը՝ նավահանգստի պահեստում պահվող դեղամիջոցների ու պատվաստանյութերի չվնասված մասը հանելու գործում»:
 
«Բեյրութում տեղի ունեցած աղետը Լիբանանի ժողովրդի համար է՛լ ավելի է խորացնում տնտեսական կոլապսի և COVID-19 հետևանքով առաջացած ճգնաժամը: Համաճարակի պայմաններում հիվանդանոցներն արդեն ծանրաբեռնված էին, իսկ առաջնագծի աշխատողները՝ գերհոգնած»:
 
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է իր նվիրվածությունը Լիբանանի ժողովրդին, իշխանություններին և տեղական բոլոր գործընկերներին: Մենք այստեղ ենք և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար կանենք հնարավոր ամեն ինչ թե՛ այսօր և թե՛ երկարաժամկետ հեռանկարում»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play