Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին. Mamul.am


Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին. Mamul.am

  • 08-08-2020 12:52:04   | Իտալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 250 հազար եվրո է նվիրաբերել Լիբանանի եկեղեցուն՝ օգոստոսի 4-ին երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար, գրում է Vatican News-ը:
 
Աղբյուրի փոխանցմամբ՝ նվիրատվությունը ի ցույց է դնում Վեհափառ հայրապետի ուշադրությունն ու հոգատարությունը տուժած բնակչության նկատմամբ։ Նշվում է, որ օգնությունը փոխանցվել է Բեյրութում Սուրբ Աթոռի պատվիրակության միջոցով:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը