Վարչապետն այցելել է ՊՆ N զորամաս


Վարչապետն այցելել է ՊՆ N զորամաս

  • 10-08-2020 10:50:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
 
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։
 
Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play